-
06.06.2014|
16:20
Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կոչված պետական կառույցը պետք է ոչ թե բնակիչների հաշվին փակել տար 20 մլրդ դրամի այն ճեղքվածքը, որը, իր կարծիքով, առաջանալու է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների մոտ 2014-2015թթ., այլ ոչ արդյունավետ մենեջմենթի համար առաջ քաշեր այդ ընկերություններին գործունեության իրավունքից (լիցենզիայից) զրկելու խնդիրը:
-
05.06.2014|
14:51
Ազատ ժամերիս թռուցիկ նայելով հայատառ էլեկտրոնային լրատվամիջոցները, ամեն անգամ համոզվում եմ, որ դրանց առնվազն 90 տոկոսն աղբ է՝ «էստիհամեցեք»-ի ավանդույթներով, էժանագին ու տափակ «սենսացիաներով», ինչ-որ «աստղերի», այդ թվում՝ «հայ գերաստղերի» կենցաղային անմիտ, ողորմելի ու խղճուկ պատմություններով, կիսամերկ լուսանկարներով հաճախորդ գրավելու համար ոտուձեռ ընկած։ Եվ՝ անգրագե՜տ, սարսափելի անգրագետ:
-
04.06.2014|
17:26
Նայեցի ցեղասպանության 100-ամյակի սիմվոլի բացատրական հոլովակը: Անկեղծ ասած, շատ վատ զգացի: Ես պրոֆեսիոնալ դիզայներ չեմ, բայց քնից արթանանայի` տասը րոպեում այդ կարգի էժան ու ոչ մի բան չասող լոգո կսարքեի Քոռել ծրագրով:
-
03.06.2014|
13:27
«Հրաշալի քառյակը» չորս ժամ փակվել է, մեկուսացել ու քննարկել, կամ, ո՞վ գիտի, գուցե բլոտ խաղացել և հընթացս էլ որոշել աշնանը բացահայտվել: Չնայած փաստաթուղթ են ընդունել` 12 կետից բաղկացած, կուզեին ավելի շատ կետեր լինեին, օրինակ` 13, բայց դե այդ թիվը չարագուշակ է, բա որ հանկարծ իշխանություններից ակնկալածները նաֆսվեն ու ի չիք դառնա՞ն:
-
02.06.2014|
14:53
Միկոյանն այն քաղաքական գործիչն է, ով ակտիվորեն կողմ էր արտահայտվում Ղարաբաղը և Զանգեզուրը Ադրբեջանի կազմում թողնելուն, բայց միաժամանակ պաշտպանում էր նաև Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ տալու տեսակետը:
-
01.06.2014|
14:28
Այսօր մեր երկրում կրկին տեղի է ուենցել նոր եկեղեցու օծման արարողություն: Ինչ խոսք, ունենք հրաշալի ճարտարապետություն, և Արմավիրում կառուցված Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող եկեղեցին հիանալի ճարտարապետական հմայք է հաղորդում:
Բա՞յց:
-
31.05.2014|
11:26
Անիմաստ աժիոտաժ է սկսվել Նազարբաևի՝ Ալիևի ուղերձը կարդալուց հետո, որում ասվում էր, որ Հայաստանը Մաքսային միություն պետք է մտնի ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով, այն սահմաններով, որով անդամակցել է ԱՀԿ-ին:
-
30.05.2014|
12:22
«Երևանում կտեղադրվի լրագրողի արձան»: Բոլոր լրագրողներին առաջարկում եմ բոյկոտել և այս թեմային չանդրադառնալ, բացմանն էլ չգնալ և չլուսաբանել:
-
29.05.2014|
14:36
Ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական հարաբերություններում ֆուտբոլային ձախողված դիվանագիտությանը փոխարինելու է գալիս ցեղասպանության «ճանաչման-չճանաչման» հարյուր տարվա դիվանագիտության իմիտացիոն ցիկլը:
-
28.05.2014|
12:30
Լրագրողի տարօրինակ մի հետաքրքրասիրությամբ սկսեցի Խորհրդային Հայաստանի մամուլը թերթել` ի՞նչ է գրված եղել մայիսքսանության իրադարձությունների մասին: Անորոշությունների մեջ խարխափելով` փայլուն մի էջ գտա, որն է Սարդարապատի հոյակերտ հուշահամալիրի բացումը:
.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am